Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ռուբեն Մելիքյան. Ազգադավ ստահակը պետք է դատվի ու պետք է դատվի շատ մանրամասն

Ռուբեն Մելիքյան. Ազգադավ ստահակը պետք է դատվի ու պետք է դատվի շատ մանրամասն
19.12.2020 | 01:29

Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


«Այսօր Հայրենիքի փրկության շարժման անունից ՀՀ գլխավոր դատախազությանը ժամանակ տրվեց մինչև երկուշաբթի օրը՝ ժամը 14:00-ն, արդեն իսկ հարուցված քրգործի շրջանակներում Ն.Փ.-ին հարցաքննելու և ձերբակալելու համար։
Մեծ հույս չունեմ, որ այդ ամենը կատարվելու է, քանի որ ակնհայտ հանցագործությունների համար գերագույն գլխավոր ստահակի ձերբակալության բոլոր հիմքերը կային դեռ մեկ ամիս առաջ։ Մեծ հույս չունեմ, որ այդ ամենը կատարվելու է նաև այն պատճառով, որ դատախազության առջև այսօրվա ակցիայի շրջանակներում մեր հարցերին ի պատասխան՝ մենք լսեցինք միայն «լոլոներ»։


Այնուհանդերձ, ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»։ Ազգադավ ստահակը պետք է դատվի ու պետք է դատվի շատ մանրամասն»:

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ